Ներքին 2 տարի առաջ - 12:43 18-01-2024

2023 թ․ դեկտեմբերին 598 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 598 դեպք և արձանագրվել է 174.6 մլն դրամ տուգանք։ Արձանագրված խախտումներից 7 դեպքով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 27.87 մլն դրամի չափով:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 6․56 մլն դրամ տուգանք.
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 6․77 մլն դրամ տուգանք.
- մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է 11․97 մլն դրամ տուգանք.
- տնտեսական ապրանքերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․55 մլն դրամ տուգանք:

2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ ոլորտների առավել մանրամասն տեղեկատվությամբ՝ այստեղ:

2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 598 հարկ վճարողի ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով՝ այստեղ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»