Ներքին 2 տարի առաջ - 11:28 18-01-2024

Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը։ Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը, կկնքվի համապատասխան պայմանագիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 6 տարվա ընթացքում պարբերաբար առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, եղել են բազմաթիվ մտահոգություններ ու կառավարությունը գնացել է բոլոր մտահոգությունների հետևից։

«Այն ժամանակ, երբ մենք բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Շատ ողջունելի է, որ ներդրողները ցանկացել են, որ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, մասնակցություն ունենա ու բաժնեմաս ունենա նախագծի մեջ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ամեն տարի ազդակիր համայնքներին կվճարվի 7 միլիոն դոլար։ «Տվյալ դեպքում ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Սիսիանը և Վայքը»,- ասաց նա։

Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, ըստ Փաշինյանի, բազմաթիվ մտահոգություններ է փարատում ու լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսական աճի ու տնտեսական զարգացման համար։

«Մենք հույս ունենք, որ, իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ, կառավարությունն այս հարցում կլինի հետևողական»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի