Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 09:35 17-01-2024

Եթե հասարակությունն ընկալեր եկեղեցու ձայնը, մենք այսօր այս վիճակին չէինք հասնի. Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության կողմից եկեղեցու դեմ սկսված արշավին, ասում է` միշտ էլ ժամանակավորը վախենում է հավիտենականից։

«Իշխանությունը չի ատում եկեղեցին, այլ նրանք ուզում են արհամարհել եկեղեցին։ Նրանք համարում են, որ եկեղեցին առաջընթացի համար արգելակ է։ Ես ատելություն չեմ տեսնում և չեմ էլ ուզում տեսնել»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով, եկեղեցին խոչընդոտ չէ առաջընթացի համար, բայց եկեղեցին խոչընդոտ է այլասերվածության քարոզին։

Սրբազանի խոսքով, եթե հասարակության մեծամասնությունը ընկալեր եկեղեցու ձայնը, մենք այսօր այս վիճակին չէինք հասնի։

Մանրամասները` տեսանյութում։