Ներքին 2 տարի առաջ - 18:07 16-01-2024

Սիսիան-Գորիս ճանապարհը դարձել է անանցանելի․ ձյան բարձրությունը անցնում է 1 մետրը. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում։

Տեղացած առատ ձյան հետևանքով Սիսիան Գորիս մոտ 17-կմ-ոց ճանապարհահատված ամբողջովին մերկասառույց է։

Երթևեկությունը կտրականապես արգելվել է։ Եթե Սիսիանի ճանշինը, որի ղեկավարը Հրայր Գաբրիելյանն է «մատը մատին չի խփել» ճանապարհը ձյան շերտից մաքրելու և մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչի համար էլ վարորդները «ամենաքաղցր» խոսքերն են ուղղում նրա ղեկավարած կառույցին, ապա Գորիսի ճանշինը, որի ղեկավարը Սարգիս Սարգսյանն է, երեկվանից հսկայական աշխատանքներ է կատարել ու շարունակում է կատարել իրենց կողմից սպասարկվող ճանապարհահատվածը ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։

Գորիսի ճանշինականները մաքրում են հատուկ տեխնիկաներով ճանապարհները, սակայն բուքը իր «սև գործ»-ն է անում։

Մոտ 2,5 -3 կմ ճանապարհահատված այնպես է բուքը փակել, որ քեզ թվում է դու գտնվում ես դաշտում, այլ ոչ թե միջպետական գլխավոր ճանապարհին։

Սիսիանի, Գորիսի պարեկներն ու փրկարարները 40-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտերի միջից ու որոշ վարորդներ կամակորություն են ցուցաբերել վստահ լինելով, որ իրենց ավտոմեքենաներով կանցնեն ճանապարհը ու շարժվել են առաջ և մի քանի կմ գնալով չեն կարողացել առաջ գնալ և հիշել են փրկարություն համարվող ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հեռախոսահամարը, ահազանգել են նրանց ու վերջիններիս օպերատիվ արձագանքի շնորհիվ Սիսիանի, Գորիսի փրկարարները, Սիսիանի, Գորիսի պարեկների հետ հասել են օգնության ու նրանց դուրս են բերել անվտանգ վայր։

Նրանք էլ Ջերմուկի խաչմերուկից ժամանակավորապես արգելել են հիմնականում բեռնատարների շարժը, քանի որ եղել են նաև բեռնատարի վարորդներ, ովքեր նույնպես կամակորություն են դրսևորել, շարժվել են առաջ ու հայտնվել են մերկասառույց ճանապարհներին՝ ձնակույտերի մեջ։

Նրանց նույնպես փրկարարներն ու պարեկները օգնության են հասել։

Վայոց ձորի վաշտի և Սյունիքի գումարտակի պարեկների շնորհիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով