Ներքին 2 տարի առաջ - 09:35 16-01-2024

17-ամյա տղան օդամղիչ ինքնաձիգով կրակել է 11-ամյա երեխայի վրա. shamshyan.com

Հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։

Ոստիկանները զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցի մոտ 3 ժամ առաջ մոտ 16 տարեկան տղան տիրով կրակել է իր 10 ամյա երեխայի ոտքին, այտին և գլխին, հավելել է նաև, որ նույն անձը մի քանի օր առաջ հարձակվել է երեխայի վրա, ոտքով հարվածել նրա մեջքին և իր 10 ամյա երեխայից բացի այլ 10 ամյա երեխայի է ծեծի ենթարկել:

Հաջորդ օրը Արմինե Ս․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հայտնել է, որ հունվարի 6-ին ժամը 20։30-ի սահմաններում հյուրանոցի հետնամասում ոմն Հովոն հրացանով մի քանի անգամ կրակել է իր 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք և հայտնել է, որ նույն անձը մոտ 1 ամիս առաջ իր որդուն ծեծի էր ենթարկել։

Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 17-ամյա Հովհաննես Մ․-ն է։

Ոստիկանները հայտնաբերել են Հովհաննես Մ․-ին և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ կազմված փաստաթղթերով նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանները պարզել են նաև, որ Հովհաննես Մ․-ն վարժանքի ժամանակ օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է Վ․ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանները ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ զենքի տեսակը պարզելու և այն հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում