Ներքին 2 տարի առաջ - 20:59 15-01-2024

Գյումրիում մինչեւ ապրիլ կգործի բարեգործական ճաշարան Արցախից բռնի տեղահանված անձանց համար

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տարածքում արդեն մեկ ամսից ավելի է՝ գործում է բարեգործական ճաշարան՝ Արցախից բռնի տեղահանված 50 անձանց համար: Բարեգործական ճաշարանը գործելու է դեկտեմբերի 1-ից ապրիլի 1-ը։

Ճաշարանից օգտվողները հիմնականում այն խոցելի խմբի անձինք են, ովքեր դեռևս չեն բնակարանային խնդիրը չեն լուծել և շարունակում են ապրել Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում։ Ամեն ինչ մտածված է այնպես, որ կարիքավոր մարդիկ ոչ միայն տաք սնունդից օգտվեն, այլ նաեւ ստանան հոգեբանական աջակցություն: Բարեգործական ճաշարանի շահառուների հետ աշխատում են սոցիալական աշխատողներ, ինչպես նաեւ ընթրիքների ընթացքում քահանայի հետ են հաղորդակցվում։



Կարինե Բուռնազյանը բարեգործական ճաշարանի շահառուներից է, ասում է` ամեն ինչ հրաշալի է, վերաբերմունքը շատ լավ։

«Գիտենք, որ մի տեղ կա, որտեղ կարող են հավաքվել արցախցիները և ժամանակ անցկացնել։ Էնքան ծանոթներ եմ այստեղ գտել։ Մեզ շատ լավ են վերաբերվում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի կինը։



Ճաշարանի մեկ այլ շահառու էլ ասում է, որ երբ գալիս էր Գյումրի, ասել են, որ մարդիկ ջերմ են, դրության մեջ։ Արցախցի կինն ասում է, որ երբեմն հուզվում է մարդկանց ջերմ ընդունելությունից, ուշադրությունից։

Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերն են ճաշարանի օրերը։ Նշենք, որ Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի, հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և «Խաչմերուկ» հիմնադրամի համատեղ ջանքերով է Գյումրիում բացվել բարեգործական ճաշարանը, որը բարերաները կոչում են ֆրանսիական «Լույսի ընթրիքներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով