Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:23 15-01-2024

Պահանջում ենք մեր տունը չքանդել․ «Գոյ» թատրոնը հերթական քանդման օջախն է

«Մեր պահանջը մեկն է, մեր տունը չքանդել, մեր աշխատելու իրավունքը, մեր ազատությունը մեր ձեռքից չխլել, մեզ իրենց ասած, «լավությունը» չանել Իրենք առ այսօր ոչ մի բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով»,- այս մասին «Գոյ» թատրոնի անձնակազմի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

Վերջինս նշեց, որ թատրոնը հերթական քանդման առարկան է։ Նրա խոսքով՝ իրենց պահանջն է, որ կարողանան ազատ ստեղծագործել հայրենիքում, իրենցից հայրենասիրության զգացմունքը չխլել, և խելք չսովորեցնեն։

Արթուր Սահակյանը նշեց, որ ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված նոր տնօրենի պաշտոնակատարին, հաշվապահին, և կադրերի պատասխանատուին կանչել են նախարարություն, որպեսզի ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի, համաձայն են միավորվելուն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում