Միտք Ներքին 2 տարի առաջ - 00:19 15-01-2024

Էրեբունի թանգարանի տնօրենը դատի է տալու ԵՊՀ դասախոսին

Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանի գրառումը և կից տեղեկացրել, որ պատրաստվում է դատի տալ նրան․

«ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքում կա մի օգտատեր՝ Յուլիա Անտոնյան անունով:
Սույն տիկինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր ես փողով հարցազրույց եմ տվել ադրբեջանցի գործակալներին: Բացի այդ, իր գրածի համատեքստից երևում է, թե իբր փողի համար լիքը մարդ պատրաստ է հարցազրույց տալ արտասահմանցիներին: Հետո սույն տիկինը վերջում գրում է 7-րդ դասարանի արդեն իսկ մեծ աղմուկ հանած դասագրքի մասին:

Իմ համբերությունը ևս ունի սահմաններ: Ես հարցազրույց չեմ տվել արտասահմանցու, ես հարցազրույց եմ տվել իմ կողմից շատ հարգված Սեդա Գրիգորյանին: Հարցազրույցի համար որևէ գումար չեմ ստացել: Եվ Սեդան ու ես դարձել ենք ադրբեջանական կեղծարարների զոհը:

Հիմա, Յուլիան գրումա, թե իբր ես փողով հարցազրույց եմ տվել ադրբեջանցի գործակալներին: Ես անվճար, սիրով հարցազրույց եմ տվել իմ կողմից շատ հարգված Սեդա Գրիգորյանին: Ընդ որում, հարցազրույցը տալու համար մեր կողմից պահվել են բոլոր համապատասխան ընթացակարգերը:

Հավանաբար կլինեն մարդիկ, ում համար բավական ցավոտ են իմ մասնագիտական անդրադարձները 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ: Բայց ես այդ թեմային չեմ անդրադառնա հիմա:

Տիկին Անտոնյանը իմ բարի համբավը զրպարտող արտահայտությունների համար այս անգամ արդեն ստիպված կլինի պատասխան տալ դատարանում»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Յուլիա Անտոնյանը ԵՊՀ ապօրինի նշանակված ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ջերմ պաշտպանն է։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում