Ներքին 2 տարի առաջ - 10:47 14-01-2024

Կոտայքի մարզում Opel-ը, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդը և ուղևորը դուրս են նետվել ավտոմեքենայից. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Բ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 13կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 200 մետր գլորվելով՝ բախվել քարերին ու հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը և ուղևորը, ովքեր երբ նկատել են, որ ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց և իրենց դուրս են նետել ավտոմեքենայից, հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի՝ ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով