Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:55 13-01-2024

Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձևավորել ՀՀ-ի նկատմամբ․ Փաշինյան

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։

Փաշինյանն ընդգծել է, որ ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածություններին Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է։

«Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձևավորել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, մեզ ասում են, որ դա միջազգայինորեն ընդունված խոսույթ է, կա Հյուսիս-Հարավ միջանցք և այլն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի