Մամուլ 2 տարի առաջ - 07:03 13-01-2024

Հասարակությունը այլընտրանքային ուժերի փնտրտուքի մեջ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվ են շրջանառվում տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների:

Չնայած իշխանությունները պարբերաբար կտրուկ հերքում են այդ տեղեկությունները, ավելի ճիշտ՝ արտահերթի իրենց ցանկությունը, այդուամենայնիվ, մի կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միշտ արել են իրենց հայտարարածի ու խոստացածի ուղիղ հակառակը, մյուս կողմից՝ փորձագետներից շատերը կարծում են, որ նման հերքումները պարզապես այլ քաղաքական ուժերի համար անկանխատեսելիության ու անակնկալի գործոնը մինչև վերջ պահելու նպատակ ունեն: Կան տեղեկություններ, որ նման հնարավորությունը իրականում քննարկվում է արտաքին ուժային կենտրոններում, մասնավորաբար Արևմուտքում:

Սակայն եթե նրանք, հասկանալով, որ Փաշինյանն արդեն գրեթե վարկանիշ չունի, ավելի զգուշավոր են այդ հարցում, ու դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկում են արտահերթի պարագայում Փաշինյանին այլ «յուրայինով» փոխարինելու հարցը, ներհայաստանյան քաղաքական դաշտում, կարծես, առաջին հերթին մրցակցություն է այլընտրանքային, այսպես կոչված, «երրորդ ուժի» դաշտում:

Մեզ հետ զրույցում վերջին ամիսներին մի քանի քաղաքագետներ ոչ մեկ անգամ շեշտել են, որ մեր հասարակությունը ևս նման փնտրտուքի մեջ է՝ այս իշխանություններից ձերբազատվելու համար: Միևնույն ժամանակ որոշ փորձագետներ էլ այն կարծիքին են, որ իշխանափոխության հնարավոր է հասնել այն պարագայում, եթե տվ յալ ուժն ունի հստակ արտաքին աջակցություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ