Ներքին 2 տարի առաջ - 22:09 12-01-2024

Շիրակի մարզում կհիմնվի Կանաչ տեխնոլոգիական կրթական առաջին կենտրոնը

Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուտակա Աոկին աշխատանքային այցով Գյումրիում էր: Ճապոնիայի դեսպանը պայմանագիր կնքեց Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի հետ՝ «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագրի իրականացման համար, ըստ որի՝ Շիրակի մարզում կհիմնվի առաջին Կանաչ տեխնոլոգիական կրթական կենտրոնը`«ԳրինԹեք»-ը։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը։

«Նկատել եմ, որ Հայաստանի երիտասարդությունը մեծ պոտենցիալ ունի տարբեր ոլորտներում, մասնավորապես ՏՏ ոլորտում։ Սա իսկապես կարևոր համատեղ ծրագիր է, որը իրականացվելու է Ճապոնիայի դեսպանության եւ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից»,-հայտարարեց Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուտակա Աոկինը։

Դեսպանի խոսքով` դրմաշնորհներ կհատկացվեն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնին, որպեսզի կազմակերպվեն կրթական կենտրոնի աշխատանքները։ Ծրագրի նպատակն է ստեղծել կանաչ տեխնոլոգիաների հաբ, ավանդական ոլորտներում կիրառելի տեխնոլոգիական հստակ պրոդուկտներ, ձևավորել կանաչ և էկոլոգիապես մաքուր էկոհամակարգ, մեծացնել տեխնոլոգիական և էկո զբոսաշրջությանը խթանող «Chill with Tech» կացարանների թիվը:

Նշենք, որ կրթական ծրագիրը իրականացվելու է Ախուրյան խոշորացված համայնքի Մարմաշեն բնակավայրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով