Ներքին 2 տարի առաջ - 18:22 12-01-2024

Փաշինյանը պետք է Ոստիկանությունը վերացնի, անիմաստ աշխատավարձ են ստանում

Նիկոլ Փաշինյանը երեկ ՆԳՆ այցի ընթացքում տեղեկացրել է, որ վերացվելու է ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն, ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ, ով մեր հարցին՝ ինչու է Փաշինյանն օպտիմալացնում ՆԳՆ կառույցն ու ուղղաձիգ կառավարում հաստատում, պատասխանեց․ «Վերանցնեն, չվերացնեն՝ որ կան, ի՞նչ օգուտ են տալիս։ Ճիշտ է անում, պետք է Ոստիկանությունն էլ վերացնի, անիմաստ աշխատավարձ են ստանում։ Իմ կողմից իրեն խորհուրդ․ կարող է Քննչականն ու Դատախազությունն էլ փակել, որ կան, ի՞նչ։ Իրենք աշխատում են նրա համար, որ ընդդիմադիր գործիչներին վերաբերյալ ինչ-որ գործեր անեն, բայց եթե իշխանության ներկայացուցիչ է, նրանց վրա բացարձակապես օրենքը չի գործում․․․ Թող բոլորին հանի գործից, թողնի մենակ պարեկներին ու կարմիր գծերը»։

Անդրադառնալով ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծմանը՝ իրավապաշտպանը ասաց․ «Դա շատ կարևոր է, քանի որ Հրազդանի կիրճում չռիկ գոյություն ունի, որի տակ մարդիկ լողանում են, այդտեղ պարտադիր են ջրային պարեկները։ Եթե մի երկրիր, որտեղ ծով չկա, ջրային պարեկը ո՞րն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում