Ներքին 2 տարի առաջ - 18:06 12-01-2024

Թուրքիան ամենաաղտոտված օդ ունեցող երկրների շարքում է

Բրիտանական «Dycon» ընկերությունը, որը զբաղվում է կենցաղային տեխնիկայի արտադրմամբ, աշխարհում առաջին անգամ մեկնարկել է օդի որակի հետազոտման ծրագիր: Փոխանցմում է Ermenihaber-ը։

2022-ից 2023-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է ավելի քան 2.5 մլն օդի մաքրման սարքի տվյալներ՝ որոնք օգտագործվել են տնային պայմաններում:

Ըստ այդմ՝ պարզ է դարձել, որ աշխարհում ներքին (տան) օդի աղտոտվածությունն ավելի շատ է, քան դրսինը:

Ուսումնասիրված երկրների թվում եղել է նաև Թուրքիան: Որտեղ ընդհանուր առմամբ դրսում օդի աղտոտվածությունն ավելի շատ է քան տներում, սակայն Ստամբուլում պատկերը հակառակն է:

Չնայած նման ընդհանուր եզրահանգմանը՝ նշվում է, որ Թուրքիայի բնակարաններում առկա ցնդող օրգանական միացությունները (VOC), որոնք հանդիսանում են օդի ախտոտման հարուցիչներ, շատ են:

Կազմվել է 10 երկրից բաղկացած ցանկ, որում ներառվել են այն երկրները, որտեղ օդի աղտոտվածության մեջ մեծ է եղել VOC-ի առկայությունը, Թուրքիան ցուցակում եղել է 5-րդը:

P.M2.5 օդի աղտոտման հարուցիչով ամենաշատ ներքին աղտոտված օդ ունեցող եվրոպական երկրների մեջ Թուրքիան ևս ընդգրկվել է:

Բացի այդ, նույն օդի աղտոտման հարուցիչի բարձր ցուցանիշների հիման վրա քաղաքներից բաղկացած ցուցակ է կազմվել, որտեղ տեղ է գտել նաև Ստամբուլը՝ լինելով ցուցակում 10-րդը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»