Ներքին 2 տարի առաջ - 20:30 11-01-2024

Ստալինի սրբապատկերի վրա ներկ են լցրել Թբիլիսիում, որը բողոքի ցույց է առաջացրել. բացառիկ տեսանյութ

Օրեր առաջ Oragir.News-ը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Թբիլիսիում՝ Ծմինդա Սամեբա եկեղեցում (Սուրբ Երրորդություն տաճար), սրբապատկեր է հայտնվել՝ Իոսիֆ Ստալինի կերպարով։

Սրբապատկերը ոչ միանշանակ է նդունվել հանրության կողմից։ Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սրբապատկերի տեղադրումից օրեր անց քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեն մտել է եղեկեցի և ներկ է լցրել Ստալինին պատկերող սրբապատկերի վրա։

Ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի խմբավորումներից մեկի անդամներն էլ գտել են ակտիվիստ աղջկա տունն ու ակցիա կազմակերպել նրա տան դիմաց։ Նրանք բողոքում են, որ Սամեբայի տաճարում Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ է լցրել Փերաձեն, որտեղ պատկերված է նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցներն այսքանով չեն սահմանափակվելու, պատրաստվում են ակցիա կազմակերպել նաև պառլամենտում։

Մեր տեղեկություններով՝ եկեղեցին էլ որոշել է հետքայլ անել, ակտիվիստերին հայտնել են, որ նկարը կհեռացնեն եկեղեցուց՝ միջքաղաքացիականա բախումներից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի