Ներքին 2 տարի առաջ - 18:41 11-01-2024

Mercedes-ի 19-ամյա վարորդը երթևեկել է առանց վարորդական իրավունքի. shamshyan.com

Հունվարի 8-ին՝ առավոտյան, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները Աբովյանի զինկոմիսարիատից նորակոչիկներին ուղեկցելիս են եղել Երևանի Կենտրոնական զինվորական հավաքակայան, երբ նկատել են, որ Mercedes մակնիշի 91 XX 101 համարանիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Պարեկները ձայնային ազդանշանով հորդորում են, որպեսզի նա կանգնի, բայց՝ զուր։ Այլ ելք չունենալով՝ պարեկները նրան «կալմեջ» են անում, ապա տեղում պարզվում է, որ նա երթևեկում է առանց վարորդական վկայականի։

Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Պարզվել է, որ վարորդը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Գոռ Չ․-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան