Ներքին 2 տարի առաջ - 14:15 11-01-2024

Այս ամենը մտահոգիչ է. ՄԻՊ-ը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Դիտարկում եմ ոչ միայն այս երկու դեպքերի, այլև ընդհանրապես բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում, որովհետև որպես ՄԻՊ՝ ես չափազանց մտահոգիչ և դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը: Այդ մասին այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայող Կարեն Կարապետյանի և ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին:

«Ես չափազանց մտահոգիչ եւ դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը: Նկատած կլինեք, որ ոչ միայն այս դեպքով, այլև մի քանի այլ դեպքերով ևս հայտարարություն ենք տարածել, և որպես ՄԻ պաշտպան՝ շատ կարևոր եմ համարում, որ պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի:

Առաջինը՝ պետք է այս գործերի քննությունը պատշաճ մակարդակով իրականացվի, և երկրորդ՝ բացի դրանից՝ պետությունը պետք է ունենա այս երևույթների կանխարգելմանն ուղղված պատշաճ կառուցակարգեր»,- ասաց ՄԻՊ-ը:

Նրա խոսքով, եթե մենք բանակում շարունակում ենք ունենալ նման մտահոգիչ և խիստ դատապարտելի դեպքեր, անկախ կոնկրետ դեպքի պայմաններում դրա պատճառներից, նշանակում է, որ մենք դեռևս որպես պետություն չենք կարողացել ամբողջական կառուցակարգեր և գործիքակազմեր ունենալ:

«Դա է պատճառը, որ որպես ՄԻՊ՝ ոչ միայն տարբեր հաստատություններ, զորամասեր եմ այցելում, կենտրոնական հավաքայական, երեկ նաև մասնակցել եմ բժշկական հանձնաժողովի նիստին, նաև շփվում եմ անընդհատ թե՛ զորակոչիկների, թե՛ զինծառայողների հետ: Մի քանի անգամ կարևոր քննարկման թեմա եմ դարձրել, ինչպես ընդհանուր փակ քննարկումների պետական մարմինների հետ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այս դեպքերին առնչվող գործիքակազմերի մշակման հարցերը: Մենք սրա ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ ենք արել:

Ես վստահ եմ, որ այս բոլոր հարցերը պետք է դառնան ոչ միայն քննարկման առարկա, այլև գործնականում գործիքները կիրառվեն»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»