Ներքին 2 տարի առաջ - 11:55 11-01-2024

Սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին. Ռուստամ Բադասյան

Կառավարությունը քննարկում է «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կարող ենք երկու մեծ նպատակ առանձնացնել, առաջին՝ թափանցիկության ապահովում, այսինքն, որ խաղային գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, երկրորդը՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է»,- ասաց պաշտոնյան:

«Ինչ վերաբերում է պատասխանատու խաղի միջոցառումներին, մի շարք սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին, խոսքը թե՛ օն լայն, թե՛ կենդանի մոլեխաղի մասին է: 21 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել, բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման ծրագրից օգտվողները չեն կարող մասնակցել, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով ծրագրի շահառուները չեն կարող մասնակցել»,- հավելեց Բադասյանը:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ «ասում ենք՝ եթե քաղաքացին աղքատության նպաստի համակարգի մեջ ընդգրկված է, չի կարող խաղադրույք անել, ինչպե՞ս ենք վերհսկում»,ինչին ի պատասխան Բադասյանն ասաց՝ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ շահումով խաղի կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձանց խաղային արտադրանքները պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից․ «Սերտիֆիկացման փաստը ստուգվելու է Կառավարության կողմից սահմանված օպերատորի կողմից ու բոլոր խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին, այսինքն՝ մոնիթորինգային կենտրոնում օն լայն ռեժիմով տեղեկություն կունենանք կատարված խաղադրույքի, ստացված շահման ու մնացածի մասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով