Արտաքին 2 տարի առաջ - 21:31 10-01-2024

Բլինքենը և Պաղեստինի ղեկավարը քննարկել են Գազայում քաղաքացիական զոհերի նվազեցմանն ուղղված ջանքերը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում քաղաքացիական զոհերի նվազեցմանն ուղղված ջանքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է Գազայում քաղաքացիական անձանց վնասները նվազագույնի հասցնելու ջանքերը և Գազայի տարածք հումանիտար օգնությունն արագացնելն ու ծավալներն ավելացնելը»,- Միլլերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Բլինքենը նաև նշել է Հորդանանի Արևմտյան ափին անկայունության աճը և քննարկել բռնության դեմ պայքարում ԱՄՆ ջանքերը:

Հանդիպման ընթացքում նա շեշտել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ Իսրայելի կողմից հավաքված բոլոր պաղեստինյան հարկային եկամուտները պետք է մնան պաղեստինյան իշխանությանը՝ համապատասխան ձևով նախկինում ձեռք բերված համաձայնագրերի համաձայն։

Ըստ Միլլերի՝ պետքարտուղարը Պաղեստինի ղեկավարի հետ զրուցել է վարչական բարեփոխումների մասին, որոնց իրագործումն օգուտ կբերի պաղեստինցիներին: Բլինքենը կրկին հավաստիացրել է , որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության և անվտանգության պայմաններում Իսրայելի և Պաղեստինի գոյակցությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան