Արտաքին 2 տարի առաջ - 19:05 10-01-2024

Դուշանբեում հանդիպել են Թուրքիայի և Տաջիկստանի արտգործնախարարները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 10-ին մեկնել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե: Փոխանցում է Ermenihaber-ը։

Ֆիդանը Դուշանբեում դեմառդեմ հանդիպում է ունեցել տաջիկստանցի իր գործընկերոջ՝ Սիրոյիդդին Մուրիդդինի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է Թուրքիայի արտգործանախարարությունը, կողմերը քննարկել են քաղաքականության, տնտեսության, առևտրի, ներդրումների, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, անվտանգության ոլորտներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցության վերաբերյալ հարցեր:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում առկա համագործակցության շուրջ:

Հանդիպումներից հետո Ֆիդանն ու Մուրիդդին ստորագրել են Թուրքիայի և Տաջիկստանի արտգործնախարարությունների միջև 2024-2026 թթ-ի համագործակցության ծրագիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան