Արտաքին 2 տարի առաջ - 19:32 09-01-2024

Էրդողան-Պուտին հանդիպման վայրը ու ժամկետը առաջիկայում կհստակեցվի

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը մշակվում է դիվանագիտական խողովակների կողմից, սակայն ժամկետն ու վայրը դեռևս հայտնի չեն։ Ermenihaber-ը այս մասին Թուրքիայի նախագահականից հայտնել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ի պատասխան վերջինիս հարցմանը։

Վլադիմիր Պուտինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2024 թվականի սկզբին։

Թուրքիայի նախագահականից էլ նշել են, որ հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանքներն իրականացվում են դիվանագիտական խողովակներով։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման օրն ու վայրը կհամաձայնեցվեն առաջիկայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով