Ներքին 2 տարի առաջ - 16:05 09-01-2024

Սյունիքի գյուղերից մեկում 7 ամսական երեխա է մահացել. shamshyan.com

Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մահացած:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 7 ամսական Մարիամ Ս.-ն է:

Երեխայի 29-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ 1 օր առաջ՝ հունվարի 4-ին՝ 21:00-ի սահմաններում իր երեխային կերակրել է, ապա քնեցրել իրենց ննջասենյակում գտնվող օրորոցի մեջ, իսկ հունվարի 5-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում հայրը փորձել է արթնացնել երեխային, սակայն նրան հայտնաբերել է մահացած:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով