Ներքին 2 տարի առաջ - 12:20 09-01-2024

Լևոն Բալյանը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Լևոն Բալյանը շնորհավորել է տեղակալ Գրիգորյանին նշանակման կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն և բեղմնավոր աշխատանք՝ հույս հայտնելով, որ առաջին տեղակալն իր աշխատանքային փորձն առավելագույնս կներդնի՝ ի նպաստ Քրեակատարողական ծառայությանը։

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով Սահակ Գրիգորյանին, նշել է, որ վերջինս օժտված է բարձր մարդկային և կամային հատկանիշներով, պրոֆեսիոնալ մասնագետ է և վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով գրանցելու են բարձր ցուցանիշներ։

Սահակ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ ուրախ է ներգրավվելու Ծառայության աշխատանքներին և լիահույս է, որ արդյունավետ կիրականացվեն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերը։ Ավարտին անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր համակարգին, քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով