Արտաքին 2 տարի առաջ - 10:42 09-01-2024

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 180-ի. կա 120 անհետ կորած

Հունվարի մեկին Ճապոնիայում Նոտո թերակղզու տարածքում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 180-ի։ Այս մասին են վկայում Իսիկավայի պրեֆեկտուրայի իշխանությունների հրապարակած տվյալները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նախկինում գրանցվել էր մահվան 168 դեպք։ Առնվազն 120 մարդ մնում է անհետ կորած. արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել՝ գտնվելու վայրը պարզելու համար: Տուժածների թիվը 565 է։

Երկրաշարժից տուժած շրջանների շուրջ 28 հազար բնակիչ շարունակում են գտնվել տարհանման կետերում։ Աղետից ամենաշատը տուժել է Իսիկավա պրեֆեկտուրան՝ առնվազն 1370 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, իսկ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 300 շենք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան