Ներքին 2 տարի առաջ - 11:08 08-01-2024

Ադրբեջանական գերության մեջ պահվող հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք է կատարվում

Իրականացվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող մամուլի ասուլիսում։

Նախարարը հիշեցրել է, որ դեկտեմբերին ավելի քան 30 հայ գերիներ վերադարձել են տուն, Հայաստանն իր հերթին Ադրբեջանին է հանձնել երկու դատապարտյալի։ Մինասյանի խոսքով՝ իրականացվում է մեծ դիվանագիտական աշխատանք ԱԳՆ-ի եւ դեսպանությունների միջոցով՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու համար այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ ինչ մարդիկ են, նրանց քաղաքական անցյալը։ Կատարվում են նաեւ ԿԽՄԿ այցելություններ, որն ապահովում է գերիների կապը հարազատների հետ։ ՀՀ կառավարության միջազգային-իրավական հարցերի գծով ներկայացուցիչը ակտիվորեն աշխատում է միջազգային դատական մարմիններում՝ գերիների իրավունքների պաշտպանության համար։ Վստահ եմ, որ ծավալուն աշխատանք է իրականացվում, եւ ապագայում կլինի այդ դատերի վճիռները ներկայացնելու հնարավորություն, ասել է Մինասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում