Ներքին 2 տարի առաջ - 20:38 06-01-2024

Աբովյանում պարեկները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա տղային հասցրել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Վահան Թորոսյանն ու Ջուլիետտա Առուշանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի կին, մի տղա, կնոջ գրկում էլ երեխա ու խնդրում են պարեկներին, որպեսզի իրենց և երեխային շտապ հասցնեն մոտակա մանկական հիվանդանոցներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ, «Աբովյան» բժշկական կենտրոնում մանկական բաժանմունք չունեն, պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով ամուսիններին ու երեխային տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները տեսնելով երեխայի վիճակը նրան շտապ տեղափոխում են վերակենդանցման բաժանմունք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ամուսինները մարզերից մեկի բնակիչներ են, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխան 2-ամյա տղա է, անունը՝ Վարդան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան