Ներքին 2 տարի առաջ - 14:33 06-01-2024

Արագածոտնի մարզում Volkswagen-ը մերկասառույց ճանապարհի պատճառով կողաշրջվել է. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Գարիկ Կարապետյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ 1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության, փորձաքննության եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց տեղափոխվածը վարորդի կինն է, ով հղի է և նրան տեղում օգնություն են ցուցաբերել ամուսինը, պարեկները և օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա բժշկական հետազոտման նպատակով տեղափոխել Թալին բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան