Ներքին 2 տարի առաջ - 12:55 06-01-2024

Mercedes ML 350-ը Չայնիի ոլորաններում մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Mercedes ML 350 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երկաթե արգելապատնեշը մխրճվել է ավտոմեքենայի մեջ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա հնարավոր է բախվեր այլ ավտոմեքենաների կամ էլ ավտոմեքենան կհայտնվեր ձորում։

Վարորդը տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով