Արտաքին 2 տարի առաջ - 21:33 05-01-2024

Նորվեգիան թույլ է տվել զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային

Նորվեգիայի կառավարությունը որոշել է թույլատրել նորվեգական պաշտպանական արդյունաբերությունից զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային։

Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այս թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

Կառավարությունը որոշել է թույլատրել զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային՝ պայմանով, որ արտահանումը բավարարի կարիքների ստուգման և վերջնական օգտագործողների վերահսկողության պահանջներին։

Նշվում է, որ նորվեգական ընկերությունները կարող են դիմել արտաքին գործերի նախարարություն՝ Ուկրաինա զենքի ու պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքի արտահանման լիցենզիա ստանալու համար։

Միաժամանակ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ ուղղակի վաճառքի արտահանման լիցենզիաները կտրամադրվեն միայն յուրաքանչյուր դեպքի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան