Ներքին 2 տարի առաջ - 11:28 04-01-2024

Կկրճատվի հավելավճար ստացող գիտնականների թիվը

Տեղի է ունենում ՀՀ կառավարության 2024 թվականի առաջին նիստը։ Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվեց գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալտևողությամբ գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափը և կարգըսահմանելումասին հարցը։

Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ ներկայացվող նախագիծը կարևոր քայլ է գիտության ոլորտում։

«Մենք ունենք 2455 լրիվ զբաղվածությամբ գիտաշխատողներ, որը 1մլն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավականին զիջում ենք մնացածերկրներին, հետևաբար անհրաժեշտ է, որպեսզիմեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտականգործունեությամբզբաղվելը»,- նկատեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

Նախարարը նշեց,որ առաջարկվող կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն նորմալ ծանրաբեռնվածությամբ։

Այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձնացից 778-ը չեն համապատասխանի ֆինանսավորման պայմաններին։

Ըստ նախարարի՝ սա խրախուսման միջոց է՝ զբաղվելու լրիվ ծանրաբեռնվածությամբ գիտական աշխատանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»