Արտաքին 2 տարի առաջ - 20:21 02-01-2024

Ուկրաինա մատակարարված գրեթե բոլոր գերմանական Leopard տանկերը շարքից դուրս են եկել

Գերմանիայի Կանաչների կուսակցության փորձագետ Սեբաստիան Շեֆերը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված գերմանական Leopard-2A6 18 տանկերի միայն մի փոքր մասն է մարտունակ մնացել։

Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվական գործակալությունը։

Շեֆերը կոչ է արել անհապաղ սկսել այդ համակարգերի նորոգումը։ «Նորոգումը շատ երկար է տևում, որովհետև Լիտվայի նորոգման գործարանում բաղադրիչները չեն բավականացնում»,- իր նամակում նշել է Շեֆերը, որն ուղղված է Rheinmetall եւ KMW պաշտպանական կոնցեռններին։

Փորձագետը նշել է, որ ուկրաինական բանակի կողմից այդ տանկերն ինքնուրույն նորոգելու փորձերը ավելի են վնասել դրանք։ Նա առաջարկել է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է կանխել այս ամենը՝ այդ թվում մեխանիկներին ավելի լավ սովորեցնելու միջոցով։

Գերմանիայի կառավարությունը նախորդ տարի մարտին, երկարատև տատանումներից հետո, Ուկրաինային էր հանձնել բունդեսվերի 18 Leopard-2 տանկ։ Նշվում է, որ Ուկրաինային մատակարարված գրեթե բոլոր տանկերը մարտական վնասվածքներ են ստացել և խիստ մաշվել են ինտենսիվ կրակի ու շատ օգտագործվելու պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան