Ներքին 2 տարի առաջ - 22:14 01-01-2024

Երևանում բախվել են Нива-ն ու Opel-ը․ վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Թադևոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Հարութ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա գլխիվայր շրջվել ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունքի չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում