Ներքին 2 տարի առաջ - 13:38 01-01-2024

Ելքը մեկն է՝ Հայաստան-պետություն ամրոցի կառուցումը, թշնամու լիակատար ջախջախումը, հայկական սրբազան հողի վերաազատագրումը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը, մինչդեռ նույն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, վիրավորական և սպառնալից հռետորաբանությամբ ու արտահայտություններով։

Սա է բարբարոսների իրական դեմքը՝ նույն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան «մեղադրում» է ինձ, դիցուք, վրեժի մասին խոսելու մեջ, գրեթե հենց այն պահին, երբ իրենց իսկ պարագլուխը տարեմուտին խոսել է իրենց, իբր, վրեժից։

Իրականում պատրանքային են նաև մեզանում արծարծվող «արժանապատիվ խաղաղության» մասին թեզերը, քանզի մենք պարբերաբար մոռանում ենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում և ինչպիսի բարբարոսական ու ցեղասպան վարչախմբի հետ գործ ունենք։

Ուստի ելքը մեկն է՝ Հայաստան-պետություն ամրոցի կառուցումը, թշնամու լիակատար ջախջախումը, հայկական սրբազան հողի վերաազատագրումը և վերադարձն աստվածային Գանձասար, Ամարաս, Ծիծեռնավանք ու Դադիվանք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով