Ներքին 2 տարի առաջ - 10:45 01-01-2024

Ավտովթար և հրդեհ՝ Երևանում. վարորդին վառվող ավտոմեքենայից դուրս է բերել մի երիտասարդ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Mercedes GL մակնիշի ավտոմեքենան «Սիլիկյան» թաղամասից դեպի նոր կառուցվող ճանապարհով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը և ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 20 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին առաջինը օգնության է հասել Մասիս քաղաքի բնակիչ երիտասարդ մի տղա, ով, վտանգելով իր կյանքը, կրակի միջից կարողացել է դուրս բերել վարորդին, որից հետո նրան հոսպիտալացրել են:

Հրշեջները մեծ դժվարությամբ են կարողացել մարել կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Գրիգորյանի անվամբ։

Վարորդին վառվող ավտոմեքենայից դուրս բերող երիտասարդը Մասիսի բնակիչ 26-ամյա Ալեքսանդր Այվազյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի