Ներքին 2 տարի առաջ - 00:13 30-12-2023

Արեն Մկրտչյանին Ալավերդիում ծեծել են․ դեպքին հաջորդել են կրակոցներ

Ալավերդիում լարված իրավիճակ է։ Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին ծեծել են։ Դեպքից հետո Սանահին կայարան կոչվող թաղամասում կրակոցներ են հնչել։

Յոթ կրակոց է արձակվել մեքենաներից մեկի ուղղությամբ։ Վիրավորներ չկան։

Ավելի ուշ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Սիրելի հայրենակիցներ, Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։

Ալավերդիում ես մեր սիրելի համաքաղաքացիներին, բոլորին, տվել եմ միմիայն սեր ու հարգանք, և նրանցից ստացել նույնը։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։ Չի ստացվելու նման էժանագին, ծիծաղաշարժ սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ։

Սեր, համերաշխություն բոլորիս»։

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ հունվարի 3-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ալավերդի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան