Արտաքին 2 տարի առաջ - 22:12 29-12-2023

Ռուսաստանում Պուտինին վստահողները 3 տոկոսով ավելացել են՝ հասնելով 80 տոկոսի

Դեկտեմբերի 18-ից 24-ը «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի» անցկացրած վերջին հարցումների արդյունքներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը աճել է 0,3 տոկոսային կետով և կազմում է 80%։ Փոխանցում է Tert.am-ը։

«Վստահու՞մ եք արդյոք նախագահ Պուտինին» հարցին դրական է պատասխանել հարցման մասնակիցների 80%-ը, իսկ «Գո՞հ եք արդյոք նախագահի աշխատանքից» հարցին դրական պատասխանողները 77,1% են կազմել։

Կառավարության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 53,7%-ը, կոնկրետ վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքը՝ 54,5%-ը, վարչապետին վստահողները 62,9% են։

«Единая Россия» կուսակցության աջակցության մակարդակը կազմել է 42,2 տոկոս, ՌԴԿԿ-ն՝ 8,8 տոկոս%:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան