Ներքին 2 տարի առաջ - 21:47 29-12-2023

Գյումրին նոր փոխքաղաքապետներ ունի

Oragir.News-ը հայտնել էր, որ այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստ է անցկացվել, որի ժամանակ ընտրվել են նաեւ փոխքաղաքապետներ։ Այդ պաշտոնները թափուր էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից «Բալասանյան Դաշինք» հետ միակողմանիորեն ստորագրված հուշագրի խզումից հետո։

Նշենք, որ հուշագրի չեղարկմանը հետեւեցին 2 ՔՊ-ական փոխքաղաքապետների հրաժարականները, այնուհետև էլի ՔՊ-ական բաժնի պետեր եղան, որ հրաժարականի դիմում ներկայացրեցին։

Գյումրիի նոր քաղաքապետները, որոնք այնքան էլ նոր դեմքեր չեն և բավականին փորձ ունեն, «Բալասանյան Դաշինք»-ից են։ Փոխքաղաքապետի առաջին թեկնածուն ավագանու անդամ Լուսինե Սանոյանն էր՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրը, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարազատ քրոջ աղջիկն է։ Լուսինե Սանոյանը անգլերենի մասնագետ է, ունի միջազգային կառույցների հետ աշխատելու հարուստ փորձ։

Մյուս փոխքաղաքապետի թեկնածուն Սուրեն Ջանոյանն է, ով իր աշխատանքային գործունեությունը սկսել է Գյումրիի գարեջրի գործարանից, եղել է առաքման բաժնի պետ, այնուհետ աշխատել Գյումրիի քաղաքապետարանում և ղեկավարել քաղաքի բյուջեի եկամուտների, վերջերս էլ բնակկոմունալ պահպանության բաժինը։ Սուրեն Ջանոյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։

Գյումրիի փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանին և Սուրեն Ջանոյանին ընտրելուն դեմ քվեարկեցին ավագանու ՔՊ-ական 11 անդամները, բայց մյուս խմբակցությունները իրենց քվեն տվեցին և փաստացի Գյումրին նոր փոխքաղաքապետներ ունի։

Նշենք, որ Լուսինե Սանոյանը կփոխարինի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականին` Արթուր Պապիկյանին, իսկ Սուրեն Ջանոյանը՝ Վահագն Մկրտչյանին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»