Ներքին 5 տարի առաջ - 22:15 10-03-2021

ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱՐԱԳԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

Մարտի 10-ին Գյումրու ավագանու նիստի ժամանակ հայտարարվեց, որ Շչեդրինի թիվ 18 հասցեում գտնվող երեք հարկանի հասարակական նշանակության նորակառույցը պատրաստվում են վերածել կարագի արտադրամասի։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը զեկուցեց, որ տվյալ հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության սեփականատերը դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով փոխել նպատակային նշանակությունը։ «Նա ցանկություն է հայտնել վերածել արտադրական շինության, կազմակերպելու է կարագի արտադրություն․ խոսքը Իսահակյան և Շչեդրինի փողոցների անկյունում գտնվող նորակառույց շինության մասին է»,- պարզաբանեց Հենրիկ Գասպարյանը և հավելեց, որ որ փաթեթն ուղարկվել է քաղաքաշինական կոմիտե՝ համաձայնեցման, ստացվել է դրական եզրակացության, կա նաև միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը:

Իսկ Aravot.am-ի այն հարցին, թե ո՞վ է կարագի արտադրություն հիմնողը, Հենրիկ Գասպարյանը գործարարի անուն-ազգանուն չհրապարակեց, սակայն տեղեկացրեց, որ մայրաքաղաքից է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան