Ներքին 2 տարի առաջ - 19:26 29-12-2023

Երևանի քաղաքապետարանը գաղտնի է պահում երեխաներին բաժանած քաղցրավենիքի գինը

Երևանի քաղաքապետարանը Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի փոքրիկների համար նվերներ է պատրաստել, որոնք երեխաներին հանձնել են վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից։ Երեխաներին բաժանված քաղցրավենիքի տուփերի վրա նշված է տվյալ վարչական շրջանի անվանումը, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարի անունից բարեմաղթանք։



Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկը Oragir.News-ին տրամադրել է լուսանկարներ, որտեղ երևում են ինչպես տուփի վրայի գրառումները, այնպես էլ նրա պարունակությունը՝ 2 թխվածքաբլիթ, 2 զեֆիր, 3 վաֆլի, 2 սուֆլե, 1 վաֆլե շոկոլադ, 27 հատ էլ մանր կոնֆետներ՝ ապակե և ժելե։ Ի դեպ, կոնֆետների մի մասը հայկական արտադրության է, մի մասը՝ ոչ։



Տուփի վրա նշված է նաև փաթեթավորող կազմակերպության անվանումը՝ «Արմվիլ Գրուպ» ՍՊԸ։



Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից դեռ երեկ էր հետաքրքրվել, թե Նոր տարվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից երեխաների համար պատրաստված նվերների համար որքա՞ն գումար է հատկացվել, մասնավորապես քաղցրավենիքի տուփերի համար քաղաքապետարանը որքա՞ն գումար է հատկացրել, քանի՞ տուփ քաղցրավենիք է պատվիրել, արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է, եթե այո, ո՞ր ընկերոթյունն է հաղթել, ինչպե՞ս է որոշվել, թե որ վարչական շրջանում քանի տուփ քաղցրավենիք պետք է պատվիրիվի, դրանց բաժանման գործընթացն արդյոք վերահսկվո՞ւմ է, որքա՞ն է կազմել առանձին 1 տուփի արժեքը։

Մեզ խոստացել էին այսօր պատասխանել, սակայն աշխատանքային ժամն ավարտվելու դրությամբ այդպես էլ պատասխան չեղավ։ Այստեղից կարող ենք հետևություն անել, որ Երևանի քաղաքապետարանը կա՛մ չի տիրապետում իր կողմից վճարված գումարների չափին, կա՛մ էլ փորձում է ինչ-որ բան թաքցնել հանրությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում