Ներքին 2 տարի առաջ - 14:30 29-12-2023

11 ամսում 5 միլիոնից ավելի մարդ է եկել Հայաստան․ Գնել Սանոսյան

Հայկական ավիաուղիներով 2023 թվականի 11 ամսվա ընթացքում 10 տոկոսով ավելի ուղևոր է տեղափոխվել, քան նախորդ տարի։

Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ՝ 11 ամսվա ընթացքում 5 մլն 44 հազար մարդ է եկել կամ մեկնել Հայաստանից։

«Ավիացիայի ոլորտում շատ բարձր ցուցանիշներ ունենք․ եթե նախորդ տարի ամեն չորրորդ ուղևորն է հայկական ավիաուղիներով տեղափոխվում, ապա հիմա ամեն երրորդն է։ Այդ թվի մեջ 34 տոկոսը տեղափոխել են հայկական ավիաուղիները, ինչը բացառիկ ցուցանիշ է»,- նշեց նա՝ հավելելով, որ նախորդ տարի ցուցանիշը եղել է 24 տոկոս։

ՏԿԵ նախարարի խոսքով՝ այս տարի գործարկվեց նաև Սյունիքի օդանավակայանը. եղել են դեպքեր, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ չվերթեր չեն իրականացվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում