Ներքին 2 տարի առաջ - 14:00 29-12-2023

Ինչ իմաստ կա հրապարակի անճոռնի ջահերի մեջ, որ ոչ ոք չի հասկացել․ հարցում 

Երևանի քաղաքապետարանը հարյուրավոր միլիոն դրամներ է հատկացրել «Սինեմարտ» ընկերությանը՝ մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի վրա։

Սակյան այս ծախսերից զատ հրապարակի շատրվանների հատվածի զարդարանքով զբաղվել է անձամբ Երևանի քաղաքապետարանը՝ տեղադրելով 3 մեծ ջահեր։

Oragir.News-ի տեղեկություններով քաղաքացիների կողմից անհասկանալի թվացող ջահերը խորհրդանշում են Արամ Խաչատրյան համերգասրահի տեսքը, և այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

Oragir.News-ը Հանրապետության հրապարակում զբոսնող քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ըստ իրենց՝ ի՞նչ են խորհրդանշում ջահերը։

Հարցվածներից ոչ ոք չգիտեր, թե ինչի համար են տեղադրվել դրանք։
Մի տղամարդ համոզմունք հայտնեց, որ դա հայկական զարդրանք չէ, այլ մուսուլմանական է։
«Կարծես մի քանի հատ մեծ ջահեր դրած լինեն։ Այս տարի այդքան էլ գեղեցիկ չէ հրապարակը»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում