Ներքին 2 տարի առաջ - 09:45 29-12-2023

Միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանին պարտադրել ազատ արձակելու գերիներին․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցությունն օրերս հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել արդեն երեք ամիս Բաքվի բանտերում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյանների նկատմամբ միջազգային անտարբերության կապակցությամբ։

«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր, ինչը նա իրականացրել է բազմիցս Հայաստանում, Արցախում, հայկական աշխարհում։ Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։ Սա նաև ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի՝ ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Oragir.News-ը կապ է հաստատել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ՝ պարզելու, թե քաղաքակիրթ աշխարհից ի՞նչ ջանքեր եք ակնկալում։ Հնարավո՞ր է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը փոփոխի իր խոսույթն ու արտաքին քաղաքական շեշտադրումները։

«Միջազգային բոլոր նորմերով արգելվում է գերիների առկայությունը և միջազգային հանրությունը պարտավոր է իր իսկ որդեգրած արժեքները կյանքի կոչել, պարտադրելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր գերիներին։ Միևնույն ժամանակ, մի շարք ձևաչափերով առկա են բազմաթիվ հայտարարություններ, փաստաթղթեր, որոնցով Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին և պահվող անձանց»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով