Ներքին 2 տարի առաջ - 11:56 28-12-2023

ՆԳ նախարարն առաջարկում է տուգանքների մասով քաղաքացիներին զրկել վարչական դատարան դիմելու իրավունքից

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Ի թիվս այլ փոփոխությունների, նախարարը նշեց. «ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց, գանգատարկվելուց հետո: Վերը նշված նպատակին հասնելու համար՝ սահմանված է ևս մեկ կարգավորում. հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելն ու դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն են՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, ուստի վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայում քննվում են վարչական դատարանի կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով, նախագծերի ընդունումից հետո, այլևս քննվելու են ոստիկանության կողմից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»