Ներքին 2 տարի առաջ - 12:40 28-12-2023

ԱՄՆ-ի դատարանը` Oragir.News-ի հետքերով

Լոս Անջելեսի քրեական դատարանը հունվարի մեջ նիստ կհրավիրի՝ քննարկելու Oragir.News-ի բացահայտած այն անճշտությունը, որի հույսով ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը փորձել էր կեղծելով թաքցնել իր՝ հանցագործ լինելու փաստը:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը 2017թ.-ին դատապարտվել և բանտ է նստել ԱՄՆ-ում հագուստի խանութից գողություն կատարելու պատճառով:

Սակայն ի պատասխան ԿԳՄՍ նախարարության հարցմանը` Գալոյանը գրավոր տեքստով ստել էր (պաշտոնեական կեղծիք), թե դա ինքը չէ, որովհետև դատարանի կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Իսկ Oragir.News-ը բացահայտել էր պատճառը. ՀՊՏՀ ռեկտորի հայկական անձնագրում առկա ծննդյան տվյալները՝ (04/01/1980) ամերիկյան համակարգը կարդացել է՝ 4-րդ ամսվա 1-ին օր, ինչի հետևանքով դատարանի կայքը գտնում է 1980 թվականի ապրիլ 1-ին ծնված Դիանա Գալոյանին, սակայն ոչ հունվարին 4-ին:

Եվ ահա ԱՄՆ-ում մի քանի շաբաթից սպասվող հատուկ դատական նիստում կքննարկվի ծննդյան ամսաթվի մեր բացահայտած անճշտության հարցը, որից հետո, հագուստի գող լինելուց բացի, կհաստատվի նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի նոր հանցագործությունը՝ պաշտոնեական կեղծիքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը