Ներքին 2 տարի առաջ - 00:08 28-12-2023

Փաստորեն Միրզոյանի համար ՀՀ վարչապետի ու ԱԽՔ-ի պաշտոնները «բարձր մակարդակ» չեն․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սրանք լրիվ ցիրկ են…

Նիկոլի ԱԳՆ Միրզոյանն ասում է՝ «պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»։

Ու այս բառերն արտաբերողն աշխատում է ՀՀ ԱԳՆ…

Հիշեցնեմ,որ 2023-ի հունվարին Նիկոլ Փաշինյանն էր ռուսական ռազմական ներկայությունն անվանել սպառնալիք ՀՀ-ի համար։

Փաշինյանի այդ հայտարարությունն էլ «աբսուրդ» էր որակել ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։

Փաշինյանն է մեղադրել ՌԴ-ին բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ։

Փաշինյանի ԱԽՔ-ը մեղադրում էր ՌԴ-ին ՀՀ-ից «միջանցք պահանջելու» ու Միութենական պետության մեջ մտցնելու մեջ։

Փաստորեն Միրզոյանի համար ՀՀ վարչապետի ու ԱԽՔ-ի պաշտոնները «բարձր մակարդակ» չէ։

Երեւի նրա համար «բարձր մակարդակ» է համարվում միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավար լինելը։

Այստեղ են ասել՝ աշխարհ կանգնի,իջնող կա»,- գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան