Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:29 27-12-2023

Թուրքերը խփելով, կրակելով գալիս էին․ ես իմ աչքով տեսա թուրքի զորքը. բռնի տեղահանված

56-ամյա Ավետիս Ղազարյանը արցախյան մի քանի պատերազմների է մասնակցել, ասում է`սեպտեմբերի 19-ի ժամանակ դիրքերում չի եղել առողջական խնդիրների պատճառով։

Արցախցի տղամարդն ասում է`Արցախում ապրել՝ նշանակում է լինել սահմանապահ և անկախ քո կամքից պիտի զինվորագրվես հայրենիքի պաշտպանությանը։

«Կռիվ ու մենակ կռիվ․ դա է իմ տեսածը, էս մի կռվից դեռ ուշքի չեկած, դեռ ոտքի չկանգնած՝ էլի կռիվ։Բայց էս վերջինը նկարագրելու չէ, դա ողբերգություն էր։ Վերևից անդադար բեսպիլոտնիկներով խփում էին, մարդիկ փրկվելու մասին էին մտածում»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ավետիս Ղազարյանը։

Ղազարյանների ընտանիքը Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Սեպտեմբերի 25-ին են ստիպված դուրս եկել Արցախից։ Գյումրիում են ապրում, Ավետիսը դեռ աշխատանք չունի, իսկ կինը` Նունեն, ով մասնագիտությամբ բուժքույր է, աշխատում է Գյումրիի իտալական պոլիկլինիկայում։

Ավետիս Ղազարյանն ասում է` հոգով, սրտով, մտքով Արցախում են, իսկ ֆիզիկապես՝ ոչնչացված։

«Թուրքերը խփելով, կրակելով գալիս էին, ես իմ աչքով տեսա թուրքի զորքին, սարի վերևն էր։ Էդքան բան տեսնելով՝ ոնց կարող էիր մնալ»,-ասում է արցախցի տղամարդը։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող