Ներքին 2 տարի առաջ - 22:00 27-12-2023

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը փոխքաղաքապետ կդառնա

Դեկտեմբերի 29-ին Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ոչ միայն քաղաքի գլխավոր փաստաթուղթը՝ 2024 թվականի բյուջեի նախագիծը քննարկելն է, այլ նաեւ ավագանու խմբակցությունները կընտրեն Գյումրիի փոխքաղաքապետներ։

Oragir.News-ը օրերս հայտնել էր, որ «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեջ տարաձայնություններ կան, եւ դրան անմիջապես հետևեց 2021 թվականին ստորագրված հուշագրի չեղարկումը։ Այնուհետև իրենց իսկ սեփական դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է երկու փոխքաղաքապետ՝ Արթուր Պապիկյանն ու Վահագն Մկրտչյանը, ով Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։

Նշենք,որ «Բալասանյան դաշինք»-ն արդեն ունի փոխքաղաքապետների պաշտոնների իր թեկնածուները` Լուսինե Սանոյանը և Գյումրիի քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը:

Լուսինե Սանոյանը կփոխարինի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականին` Արթուր Պապիկյանին, իսկ Սուրեն Ջանոյանը՝ Վահագն Մկրտչյանին։

Լուսինե Սանոյանը Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարազատ քրոջ աղջիկը: Ներկա դրությամբ Սանոյանը «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի փոխտնօրենն է:

«Բալասանյան դաշինքի» մյուս թեկնածուն էլ նոր դեմք չէ. Սուրեն Ջանոյանը քաղաքապետարանում է 2017-ից, զբաղեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի և եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնը, իսկ 2022թ. սկսած մինչև օրս Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Հայտնել էինք նաև, որ առաջիկայում չի բացառվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին`Միսակ Բալասանյանը, հետ կկանչվի Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում