Ներքին 2 տարի առաջ - 21:17 27-12-2023

«Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ն ակտիվ համագործակցելու է հայկական սփյուռքի հետ․ հիմնադիրներ

ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ու կուսակիցներն Արցախից բռնի տեղահանումից հետո նոր՝ «Արդարություն և Վերադարձ» ՀԿ են հիմնել։ Հիմնադիրների անդրանիկ մամուլի ասուլիսը տեղի ունեցավ այսօր։

Մետաքսե Հակոբյանը լրատվամիջոցներին ներկայացրեց «Արդարություն և Վերադարձ» ՀԿ ստեղծման նպատակն ու անելիքները՝ նշելով, որ ՀԿ-ն միտված է հայ ազգային և մշակութային արժեքների պահպանմանը։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ ունի իր գինը, բայց փոխված արժեքներով։ Ուստի կազմակերպության գործունեության առարկան ազգասիրական, հայրենասիրական, բարեգործական ծրագրերի իրականացումն է ՀՀ-ում և հայկական սփյուռքում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը, ում խոսքով՝ բավականին ակտիվ է լինելու հայկական սփյուռքի հետ համագործակցությունը։

Համահիմնադիրների խոսքով՝ ՀԿ-ն պետք է նպաստի ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական ազգային պետության կայացմանը։

Հիմնադիրները շատ կարևոր են համարում Արցախի սուբէթնոսի պատմամշակութային առանձնահատկությունների պահպանումը և վստահ են, որ վերադառնալու են հայրենի Արցախ։

«Դրանք զուտ խոսքեր չեն, և ամեն գնով պիտի պահպանել այդ կապիտալը։ Պետք է նաև ուժեղացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչը, գրեթե, օրակարգից դուրս եկած է»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գալստյանն էլ իր խոսքում կարևորեց «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ի գործունեությունը, որը զբաղվելու է առաջին հերթին արցախցիներին Հայստանում պահելով։

«Արցախը ոչ միայն արցախցիների հայրենիքն է, այլև ողջ հայության։ Այսինքն, ոչ թե արցախցին, այլև հայը պիտի վերդառնա Արցախ։ Ուստի, մենք պետք է կարողանանք թեթևացնել բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական բեռը, որպեսզի կարողանանք նաև պահել վերջիններին մեր հայրենիքի գոնե այս հատվածում։ Կարևոր է, որ խոսքից անցնեք գործի։ Իսկ այն, որ մի օր վերադառնլու են մեր հայրենիք, կասկած չկա»,- իր խոսքում մասնավորապես նշեց Դավիթ Գալստյանը։

Բանախոսները վստահեցրեցին, որ նոր ՀԿ-ի նպատակը ստեղծված իրավիճակին հաարմարվելը չէ, քանի որ անունն արդեն հուշում է՝ «Արդարություն և վերադարձ»։

Վերադարձն արդեն նպատակ է։ Իսկ նպատակին հասնելու համար պայքարել է պետք։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել