Ներքին 2 տարի առաջ - 16:30 27-12-2023

Կիսում եմ ձեր անհանգստությունը, քանի որ առիթ չեմ ունեցել վարչապետի տեսակետն իմանալ. ՔՊ պատգամավոր

Օրերս Ադրբեջանի խորհրդարանում ընդունվել է փաստաթուղթ, որն անվանվել է «Արևմտյան ադրբեջանցիներին պատմական հայրենիք վերադարձնելու հայտարարություն»։ Փաստաթուղթն ինքնին՝ հայտ է Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ, ինչը, բնականաբար, անհանգստության տեղիք է տալիս։

Oragir.News-ը կապ է հաստատել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու, արդյո՞ք, ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի այս փաստաթղթին ի պատասխան փաստաթուղթ կարող է ընդունել։

Հովիկ Աղազարյանն ասաց, որ չի կարող այս հարցին պատասխանել, քանի որ քննարկում չի եղել։

«Օրակարգում նման հարց չունենք, հետևաբար, էս պահին ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Հովիկ Աղազարյանը և հավելեց, որ ոչ մի կերպ չի պատկերացնում Ադրբեջանից բռնագաղթածների վերադարձն իրենց ծննդավայրերը, քանի որ այս պահին դա ճիշտ չէ։

«Դա կարա տեղի ունենա 30-40 տարի հետո, երբ որ շատ ջրեր կհոսեն։ Բայց այս պահին, երբ երկու կողմից էլ հազարավոր կորուստներ կան, ու էն թշնամանքը, որ էսօր գոյություն ունի երկու երկրների ժողովրդների միջև, այդ իրավիճակում նման հարց բերել օրակարգ ճիշտ չէ»,- կարծում է ՔՊ պատգամավորը։

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը անկանխատեսելի որոշումներ է ընդունում, հնարավո՞ր է, Փաշինյանն ի գիտություն ընդունի «Արևմտյան ադրբեջանցիներին պատմական հայրենիք վերադարձնելու հայտարարությունն» ու համաձայնի՝ հարցին, Աղազարյանը նշեց, որ կիսում է մեր անհանգստությունը, բայց նաև չի հիշում, որ Փաշինյանը երբևէ անկանխատեսելի որոշումներ ընդունած լինի։

«Ես կիսում եմ ձեր անհանգստությունը, բայց այս պահին չեմ կարող պատասխանել, քանի որ առիթ չեմ ունեցել քննարկել և վարչապետի տեսակետն իմանալ»,- ասաց Աղազարյանը, կրկնելով իր կարծիքը, թե Ադրբեջանի նման որոշումը ժամանակավրեպ է, քանի որ եթե Ադրբեջանի խորհրդարանը նման հայտարարություն է տարածել, ապա նախևառաջ պիտի աշխարհի առաջ պատասխան տա արցախահայությանը բռնի տեղահանելու համար, նոր վերադառնա այդ թեմայի քննարկմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ