Ներքին 2 տարի առաջ - 14:29 27-12-2023

Ապարանի ճանշինի ու բեռնատարների վարորդների պատճառով երթևեկությունը կաթվածահար էր եղել. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի ու Ապարանի ճանշինի փնթի աշխատանքի և որոշ վարորդների` ավտոմեքենաները ոչ ճիշտ վարելու հետևանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։

Ջամշլու գյուղից դեպի Լոռու մարզ՝ Սպիտակի ոլորաններ տանող հատվածում վրացական համարանիշներով բեռնատարները, ժողովրդի լեզվով ասած, «մկրատ» էին արել, ինչի պատճառով էլ երթևեկությունը նշված վայրում կաթվածահար էր եղել։

Վարորդներին առաջինը օգնության են հասել պարեկները:

Պարեկներն ու փրկարարները փրկարարական ավտոմեքենայով, հատուկ ճոպանների միջոցով, ավտոմեքենաները դուրս բերեցին երթևեկելի հատված, որից հետո Ապարանի ճանշինը ժամանեց ու սկսեց ճանապարհը մաքրել ձյան հաստ շերտից։

Այդ ընթացքում պարեկները ուժեղացված ծառայության էին իրականացնում։ Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով